՛՛Մելոմանիա՛՛ վիկտորինայի անցկացման օֆերտա

Սույն օֆերտան պարզաբանում է ձայնային զանգերի միջոցով «Մելոմանիա» վիկտորինայի անկացման կարգը, սկզբունքները և մասնակցության կանոնները։

Հոդված 1 – ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.1. ՛՛Մելոմանիա՛՛ վիկտորինայի (հետագա տեքստում՝ Վիկտորինա) անցկացման ժամկետն է 6 օրացուցային ամիս՝ հետագա ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ: Վիկտորինայի մեկնարկի ամսաթիվն է 09.09.2020թ.:

1.2. Վիկտորինան անցկացվում է բացառապես “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ օպերատորի բջջային հեռախոսակապի բաժանորդների համար:

1.3. Վիկտորինան զվարճալի բնույթի լրացուցիչ կապի ծառայություն է, որը թույլ է տալիս Վիկտորինայի 8010 և 090000010 հեռախոսահամարներին զանգահարած և միացած բաժանորդներին ստուգել իրենց էրուդիցիան՝ տարբերակելով երաժշտական կոմպոզիցիաների կատարողներին:

1.4. Վիկտորինան խաղարկություն, խթանիչ խաղարկություն, կամ ռիսկի վրա հիմնված որևէ այլ ազարտային խաղ չէ, քանի որ Վիկտորինայի մրցանակային ֆոնդի խաղարկումը հիմնված չէ պատահականության սկզբունքի վրա:

1.5. Վիկտորինայում մասնակցությունն իրականացվում է “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ-ի բջջային հեռախոսակապի բաժանորդների կողմից շարժական հեռախոսներով ձայնային զանգեր կատարելու միջոցով:

1.6. Վիկտորինայի շրջանակներում զանգեր կատարելու համար նախատեսված կարճ հեռախոսահամարներն են՝ 8010 և 090000010:

8010 կարճ համարին կատարված հեռախոսազանգի մեկ րոպեի արժեքն է՝ 0,00 ՀՀ դրամ Հայաստանի Հանրապետության տարածքում “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ բջջային բոլոր բաժանորդների համար:

090000010 կարճ համարին կատարված հեռախոսազանգի մեկ րոպեի արժեքն է 100 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ) “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ բջջային հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար:

1.7. Վիկտորինայում մասնակցության գրանցման փաստը հաստատում է, որ մասնակիցը պատշաճ կերպով ծանոթացել է, հասկացել և համաձայնել սույն Օֆերտայի բոլոր պայմաններին:

1.8. Յուրաքանչյուր մասնակցի կողմից օրական զանգերի ընդհանուր տևողությունը սահմանափակվում է օրական սահմանաչափով:

Հոդված 2 – ՕՖԵՐՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

2.1. Պրովայդեր՝ ՛՛Ունիֆան՛՛ ՍՊ ընկերություն, որը Վիկտորինան անցկացնում է Օպերատորի հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա:

2.2. Օպերատոր՝ “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ-ը:

2.3. Վիկտորինա՝ խաղ, որը բացառապես հիմնված է մասնակիցների ինտելեկտուալ կարողությունների վրա, առանց որևիցե հուշումների կամ լրացուցիչ տեղեկատվության, անցկացվում է ձայնային զանգերի միջոցով, և որի շրջանակներում “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ-ի բաժանորդները հնարավորություն են ստանում պատասխանել Վիկտորինայի զանազան հարցերին, հավաքել բալեր և հավակնել Վիկտորինայի մրցանակներին:

2.4. Վիկտորինայի մասնակից՝ 18 (տասնութ) տարին լրացած գործունակ ֆիզիկական անձ, որը հանդիսանում է “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ բջջային հեռախոսակապի բաժանորդ և ցանկություն է հայտնել մասնակցել Վիկտորինային: Վիկտորինայում մասնակցությունն իրականացվում է Վիկտորինայի 8010 և 090000010 կարճ համարներին կատարվող հեռախոսազանգի միջոցով:

2.5. Վիկտորինայի զանգ՝ ցանկացած հեռախոսազանգ 8010 և 090000010 կարճ համարներին, որն իրականացվում է “Տելեկոմ Արմենիա” ՓԲԸ ցանցում բաժանորդի կողմից՝ բջջային հեռախոսից:

2.6. Բաժանորդագրություն ծառայությանը՝ Վիկտորինայում մասնակցության համար տրամարդվող հասանելիություն ՝ օրեկան 40 ՀՀ դրամ վճարով, ներառյալ ԱԱՀ: Առաջին անգամ ծառայությունն ակտիվացնելու դեպքում տրամադրվում է Վիկտորինայում մասնակցության 24-ժամյա անվճար ժամանակահատված: Անվճար ժամանակահատվածի լրանալուց հետո ավտոմատ սկսվում է վճարովի ժամանակահատվածը:

2.7. Բալեր՝ վիրտուալ միավորներ, որոնք հաշվեգրվում են բաժանորդի վիրտուալ հաշվեհամարին, որն իդենտիֆիկացվում է GSM հեռախոսահամարի միջոցով: Այդ վիրտուալ հաշվեհամարի միակ ցուցանիշը GSM հեռախոսահամարն է, որից Վիկտորինայի անցկացման ժամանակահատվածում կատարվելու են 8010 և 090000010 կարճ համարներին ուղղված ձայնային կանչերը:

2.8. Վիկտորինայի հարց՝ հարցի բովանդակությունը և այդ հարցի պատասխանի տարբերակները, որոնք ներկայացվում են բաժանորդին ծանոթանալու և օգտվելու համար՝ Վիկտորինայի անցկացման ընթացքում 8010 և 090000010 կարճ համարներին ուղղված հեռախոսազանգերի միջոցով:

2.9. Վիկտորինայի պատասխան՝ բովանդակություն, որը Վիկտորինայի հարցի պատասխանն է, որն առաջարկվում է Բաժանորդի ընտրությանը մի քանի տարբերակով՝ 8010 և 090000010 կարճ համարներին զանգի ընթացքում: Բաժանորդին առաջարկվող պատասխանների տարբերակներից մեկը գրանցված է որպես ճիշտ: Ներկայացված պատասխանների ցանկացած տարբերակն ընտրելուց հետո բաժանորդին կտեղեկացվի, թե արդյոք Վիկտորինային մասնակցության ընթացքում ընտրված պատասխանը ճիշտ էր թե սխալ:

2.10. Վիկտորինայի հաղթող – Վիկտորինայի մասնակից, ով հավաքել է ամսական առավելագույն միավորներորը, կատարել է գործողությունները սույն կանոնակարգով սահմանված պայմաններին խստորեն համապատասխան և հաջորդականությամբ:

2.11. Օրացուցային ժամանակահատված՝ օրացուցային ամիս:

2.12. Օրական սահմանաչափ՝ Պրովայդերի կողմից դրված սահմանափակում Վիկտորինայի յուրաքանչյուր մասնակցի նկատմամբ՝ կարճ համարներին կատարվող զանգերի ընդհանուր օրական տևողության մասով, որը կազմում է.

– 8010 Կարճ համար – 120 րոպե/ օր;

– 090000010 Կարճ համար – սահմանափակում չկա:

Հոդված 3 – ՎԻԿՏՈՐԻՆԱՅԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Վիկտորինայում մասնակցության համար բաժանորդը պետք է ակտիվացնի ՛՛Մելոմանիա՛՛ Վիկտորինա ծառայության բաժանորդագրությունը: Բաժանորդագրության ակտիվացումը կարող է իրականացվել 8010 կամ 090000010 կարճ համարներից մեկին զանգ կատարելու միջոցով՝ հետևելով ավտոմատ տեղեկատուի հրահանգներին:

3.2. Վիկտորինայի ծառայության բաժանորդագրման արժեքն է օրական 40 ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

3.3. Վիկտորինայի ծառայության բաժանորդագրությունն ապաակտիվացնելու և Վիկտորինային մասնակցությունից հրաժարվելու համար անհրաժեշտ է զանգահարել Վիկտորինայի սպասարկման 8010 հեռախոսահամարին, ձայնային մենյուից ընտրել ՛՛Բաժանորդագրության կառավարում՛՛ կետը և անջատել բաժանորդագրությունը:

3.4. Վիկտորինայում ներառված է երկու մրցույթ՝ ստանդարտ և բոնուսային, որոնք համապատասխանաբար անցկացվում են Վիկտորինայի 8010 և 090000010 համարներով: Վիկտորինայի ծառայությունն ակտիվացրած բաժանորդը կարող է իր հայեցողությամբ մասնակցել մրցույթներից ցանկացածին: Ծառայության բաժանորդագրություն չունեցող բաժանորդներին հասանելի չի լինի ստանդարտ և բոնուսային մրցույթներում մասնակցությունը:

3.5. Զանգահարելով Վիկտորինայի ստանդարտ մրցույթի կարճ 8010 համարին Վիկտորինա ծառայության բաժանորդագրությունն ակտիվացնելուց հետո բաժանորդը լսում է մեղեդիներից հատվածներ: Բաժանորդի խնդիրն է նշել կատարողին՝ ղեկավարվելով սեփական գիտելիքներով և սեղմելով հեռախոսի՝ ճիշտ պատասխանով կոճակը: Վիկտորինայի 8010 համարի զանգի արժեքն է 0,00 ՀՀ դրամ: Ճիշտ պատասխանի համար Մասնակիցը ստանում է 5 բալ: Բոլոր Մասնակիցների համար գործում է բալերի հաշվեգրման մեկ միասնական ալգորիթմ:

3.6. Զանգահարելով Վիկտորինայի բոնուսային մրցույթի կարճ 090000010 համարին Վիկտորինա ծառայության բաժանորդագրությունն ակտիվացնելուց հետո բաժանորդը լսում է մեղեդիներից հատվածներ: Բաժանորդի խնդիրն է նշել մեղեդու անվանումը՝ ղեկավարվելով սեփական գիտելիքներով և սեղմելով հեռախոսի՝ ճիշտ պատասխանով կոճակը: Վիկտորինայի 090000010 համարի զանգի արժեքն է 100 ՀՀ դրամ: Ճիշտ պատասխանի համար Մասնակիցը ստանում է 50 բալ: Բոլոր Մասնակիցների համար գործում է բալերի հաշվեգրման մեկ միասնական ալգորիթմ:

3.7. Վիկտորինայի մասնակիցը կարող է բաժանորդի վիրտուալ հաշվեհամարին հաշվեգրված բալերի մասին տեղեկատվություն ստանալ՝ զանգահարելով 8010 հեռախոսահամարին և հետևելով ավտոմատ տեղեկատուի հրահանգներին:

Հոդված 4 – ՀԱՂԹՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

4.1. Վիկտորինայի հաղթողներին ընտրելիս օգտագործվում են Պրովայդերի հարթակի վրա պահպանվող օբյեկտիվ տվյալները Մասնակիցների կողմից Վիկտորինայի հարցերին տրված ճիշտ պատասխանների դիմաց հավաքված բալերի քանակի մասին: Վիկտորինայի հաղթողների պատահական ընտրության սկզբունքը չի գործում:

4.2. Վիկտորինայի հաղթողներ են ճանաչվում այն մասնակիցները, որոնք Վիկտորինայի ընթացքում հավաքում են առավելագույն բալեր որոշակի ժամանակահատվածում և որոնք բալերի հաշվարկի և հաղթողի որոշման պահին ունեն Վիկտորինա ծառայությանն ակտիվ բաժանորդագրություն: Մի քանի բաժանորդների կողմից միևնույն քանակի բալեր հավաքելու դեպքում հաղթող է ճանաչվում այն բաժանորդը, որը բալերը հավաքել է առավել քիչ ժամանակահատվածում (հաշվի է առնվում բաժանորդի առաջին տրված պատասխանից մինչև վերջին պատասխանը ծախսված ժամանակահատվածը): Վիկտորինա ծառայության բաժանորդագրությունն ապաակտիվացնելու դեպքում բոլոր բալերն ավտոմատ զրոյացվում են:

4.3. Վիկտորինայի ամսվա հաղթողը որոշվում է օրացուցային ամսվա յուրաքանչյուր վերջին օրվա արդյունքներով Վիկտորինայի մեկնարկի ամսաթվից՝ 23:59:59 դրությամբ: Հաղթող է ճանաչվում օրացուցային ժամանակահատվածի արդյունքներով առավելագույն բալերը հավաքած Մասնակիցը, որը բալերի հաշվարկման պահին հաղթողի որոշման օրը՝ 23:59:59 դրությամբ ունենում է Վիկտորինա ծառայությանն ակտիվ բաժանորդագրություն: Ամսվա հաղթողը ստանում է մրցանակ սմարթֆոն (մրցանակի արտադրողը և մոդելը սահմանվում են նախապես, յուրաքանչյուր նոր փուլից առաջ):

Փետրվար 2022 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Մարտ 2022 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Ապրիլ 2022 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Մայիս 2022 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Հունիս 2022 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Հուլիս 2022 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Օգոստոս 2022 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Հունվար 2023 – ամսվա մրցանակ Samsung Galaxy A32 128GB
Փետրվար 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Մարտ 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Ապրիլ 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Մայիս 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Հունիս 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Հուլիս 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Օգոստոս 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Սեպտեմբեր  2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Հոկտեմբեր 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Նոյեմբեր 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Դեկտեմբեր 2023 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB
Հունվար 2024 – ամսվա մրցանակ Xiaomi Redmi Note 11 Pro 128GB

 

4.4. Վիկտորինայի անցկացման ընթացքում Մասնակիցը կարող է ճանաչվել Վիկտորինայի հաղթող և շահել.

– Ամսական մրցանակ՝ 90 օրվա ընթացքում 1 անգամից ոչ ավել անգամ:

4.5. Ամսվա մրցանակը հանձնվում է շահումը կայանալու ամսին հաջորդող օրացուցային ամսվա 30 օրացուցային օրերի ընթացքում: Հանձնումն իրականացվում է Հաղթողի կողմից անձը հաստատող փաստաթղթի ներկայացման և խաղարկությունում հաղթած GSM հեռախոսահամարի տիրապետման փաստը հաստատելու պայմանով: Ամսական մրցանակին համարժեք դրամակա վճարում չի իրականացվում: Մրցանակը չի առաքվում օտարերկրյա պետությունների տարածք:

Հոդված 5 – ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

5.1. Վիկտորինային չեն կարող մասնակցել Պրովայդերի և Օպերատորի աշխատողները և ներկայացուցիչները, Վիկտորինայի անցկացմանը տեխնիկական աջակցություն ցուցաբերող ընկերությունները, ինչպես նաև այդ ընկերությունների աշխատողների և ներկայացուցիչների ընտանիքի անդամները:

5.2. Վիկտորինայում մասնակցելիս Մասնակիցներին արգելված է օգտագործել.

– Ցանկացած սարքավորում, բացի Կազմակերպչի SIM քարտով բաժանորդային սարքավորումից, որը բջջային հեռախոս է (հետագա տեքստում՝ «Բջջային հեռախոս»);

– Ցանկացած տեսակի, այդ թվում նաև Բջջային հեռախոսի վրա տեղադրված ծրագրային միջոցներ, բացի Պրովայդերի կողմից մշակված ծրագրային միջոցներից;

– Վիկտորինայում մասնակցության համար նախատեսված Պրովայդերի ծրագրային միջոցներ, որոնք փոփոխվել են ցանկացած միջոցով, այդ թվում նաև ծրագրային կոդում միջամտությամբ;

– Վիկտորինայում մասնակցության գործընթացն ավտոմատացնող ցանկացած այլ մեթոդներ և միջոցներ, որոնք կհայտնաբերվեն Պրովայդերի կողմից Վիկտորինայի փաստաթղթավորման նպատակով օգտագործվող համակարգի տվյալներով (լոգեր): Տեխնիկական համակարգի տվյալները համարվում են վերջնական և ենթակա չեն Մասնակցի կողմից վիճարկման: Վիկտորինայում մասնակցությունն ավտոմատացնելու նշաններ են համարվում պատասխանների հաճախականությունում բացահայտված օրինաչափությունները, տրված հարցերին պատասխանների ուղարկումը 5 (հինգից) պակաս վայրկյանների ընթացքում և այլ նշաններ:

5.3. Վերոհիշյալ պայմաններին չհամապատասխանող Մասնակիցներն իրավունք չունեն մասնակցել Վիկտորինային և մրցանակներ ստանալ:

Հոդված 6 – ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ

6.1. Օպերատորը չի հանդիսանում Վիկտորինայի կազմակերպիչը և պատասխանատվություն չի կրում Պրովայդերի գործողությունների, ինչպես նաև այդ գործողությունների ցանկացած հետևանքների համար, որոնք անմիջական կամ անուղղակի կերպով առնչվում են երրորդ անձանց:

6.2. Զանգահարելով 8010 կամ 090000010 կարճ համարներին՝ Մասնակիցը հաստատում իր համաձայնությունը Մասնակցի անձնական տվյալները Պրովայդերին տրամադրելու կապակցությամբ. այն է՝ հեռախոսի համարը, որից իրականացվել է զանգը, ինչպես նաև այդ զանգի ամսաթիվը և ժամը:

6.3. Վիկտորինայի շրջանակներում մասնակցությունը համարվում է բաժանորդի կամավոր գործողություն: Մասնակիցը պատասխանատվություն է ստանձնում Վիկտորինայում իր մասնակցության ցանկացած հետևանքների համար:

6.4. Վիկտորինայի անցկացման կապակցությամբ բոլոր հարցերը և պահանջները Օպերատորը հասցեագրում է Պրովայդերին:

6.5. Օպերատորը հնարավորություն է տալիս կատարելու ձայնային զանգեր բացառապես Օպերատորի ծածկույթի գոտու շրջանակներում:

6.6. Վիկտորինային մասնակցությամբ մասնակիցը հաստատում է Օպերատորի պատասխանատվությունը սահմանափակող պայմանների ընդունումը։

Оферта проведения Викторины «Меломания»

Настоящая Оферта разъясняет принцип проведения Викторины «Меломания» посредством голосовых звонков, а также, определяет порядок проведения данного конкурса и правила участия.

Статья 1 – ОБЩИЕ УСЛОВИЯ

1.1. Период проведения Викторины “Меломания” (далее – Викторина) 6 календарных месяцев с возможностью автоматического продления. Дата начала проведения Викторины 09.09.2020 г.

1.2. Викторина проводится исключительно для абонентов Оператора сотовой связи ЗАО “Телеком Армения”.

1.3. Викторина является дополнительной услугой связи развлекательного характера, которая позволяет абонентам, дозвонившись на номера Викторины 8010 и 090000010, проверить свою эрудицию, определяя исполнителей музыкальных композиций.

1.4. Викторина не является лотереей, стимулирующей лотереей либо иной основанной на риске азартной игрой, поскольку розыгрыш призового фонда Викторины не основан на принципе случайности.

1.5. Участие в Викторине происходит посредством осуществления голосовых звонков абонентами Оператора с мобильного телефона.

1.6. Короткие номера для осуществления звонков в рамках викторины – 8010 и 090000010:

– Стоимость одной минуты звонка на короткий номер 8010 составляет 0,00 драм для всех абонентов сотовой связи ЗАО “Телеком Армения”.

– Стоимость одной минуты звонка на короткий номер 090000010 составляет 100 драм (включая НДС) для всех абонентов сотовой связи ЗАО “Телеком Армения”.

1.7. Факт регистрации для участия в Викторине подтверждает то, что участник ознакомился надлежащим образом, понял и согласен со всеми условиями данного Регламента.

1.8. Общая длительность звонков в день каждым участником ограничена суточным лимитом.

Статья 2 – ОПРЕДЕЛЕНИЯ РЕГЛАМЕНТА

2.1. Провайдер – компания, проводящая Викторину, на основании соответствующих договоров с Оператором.

2.2. Оператор – ЗАО “Телеком Армения”.

2.3. Викторина – игра, основанная исключительно на интеллектуальных способностях участников, без каких-либо подсказок или дополнительной информации, проводимая посредством голосовых звонков, в рамках которой абоненты Оператора получают возможность отвечать на различные вопросы Викторины, набирать баллы и претендовать на призы Викторины.

2.4. Участник Викторины – дееспособное физическое лицо, достигшее возраста 18 (восемнадцати) лет, являющееся резидентом Республики Армения, абонентом Оператора, изъявившее желание участвовать в Викторине. Участие в Викторине осуществляется посредством исходящих звонков на номера Викторины 8010 и 090000010.

2.5. Звонок Викторины – любой телефонный звонок, осуществленный абонентом в сети Оператора ЗАО “Телеком Армения” на короткие номера 8010 и 090000010.

2.6. Подписка на сервис – Доступ для участия в Викторине с ежедневной оплатой в размере 40 драм включая НДС. При первом подключении предоставляется бесплатный период участия в Викторине – 24 часа. По истечении бесплатного периода автоматически начинается платный период.

2.7. Баллы – виртуальные единицы, которые будут начисляться на виртуальный счёт абонента, идентифицированный посредством телефонного номера GSM. Единственным показателем этого виртуального счёта является телефонный номер GSM, с которого будут осуществляться телефонные голосовые звонки на короткие номера 8010 и 090000010 в период проведения Викторины.

2.8. Вопрос Викторины– содержание вопроса и варианты ответов на этот вопрос, которые предоставляются абоненту для ознакомления и использования, посредством звонков на короткие номера 8010 и 090000010 в период проведения Викторины.

2.9. Ответ Викторины – содержание, являющееся вариантом ответа на Вопрос Викторины, предложенное на выбор Абоненту, в нескольких вариантах, в процессе звонка на короткие номера 8010 и 090000010. Один из предложенных Абоненту вариантов ответа зарегистрирован как правильный. После выбора любого из предложенных вариантов ответа, абонент будет информирован о том, что выбрал правильный или же неправильный вариант ответа в процессе участия в Викторине.

2.10. Победитель Викторины – Участник Викторины, осуществляющий действия в точном соответствии и последовательности с установленными в данном Регламенте условиями, набравший наибольшее количество баллов за месяц.

2.11. Календарный период – календарный месяц

2.12. Суточный лимит — Ограничение, выставленное Провайдером на общую ежедневную длительность звонков на короткие номера для каждого участника Викторины составляет:

– Короткий номер 8010 – 120 минут/день;

– Короткий номер 090000010 – ограничений нет.

Статья 3 – ПОРЯДОК ПРОВЕДЕНИЯ ВИКТОРИНЫ

3.1. Для участия в Викторине Абонент должен активировать подписку на услугу Викторина «Меломания». Активация подписки может быть осуществлена при звонке на один из коротких номеров 8010 или 090000010, следуя инструкциям автоинформатора;

3.2. Стоимость подписки на услугу Викторина составляет 40 драм с учетом НДС в день.

3.3. Для отключения подписки на услугу Викторина и отказа от участия в Викторине необходимо позвонить на сервисный номер Викторины 8010, выбрать в голосовом меню пункт «Управление подпиской» и отключить подписку.

3.4. Викторина включает два турнира − стандартный и бонусный, которые проводятся на номерах Викторины: 8010 и 090000010 соответственно. Участник, оформивший подписку на услугу Викторина, может принимать участие в любом из турниров по своему усмотрению. Абонентам без подписки на услугу доступ к участию в стандартном и бонусном турнирах не предоставляется.

3.5. Позвонив на номер стандартного турнира Викторины 8010 после активации подписки на услугу Викторина, абонент прослушивает фрагменты мелодий. Задача абонента – руководствуясь собственными знаниями указать исполнителя, нажав определённую клавишу на телефоне с правильным вариантом ответа. Стоимость звонка на номер Викторины 8010 – 0,00 драм. За правильный ответ Участник получает 5 баллов. Алгоритм начисления баллов является единым для всех Участников.

3.6. Позвонив на номер бонусного турнира Викторины 090000010 после активации подписки на услугу Викторина, абонент прослушивает фрагменты мелодий. Задача абонента – руководствуясь собственными знаниями указать исполнителя, нажав определённую клавишу на телефоне с правильным вариантом ответа. Стоимость звонка на номер Викторины 090000010 – 100 драм за одну минуту. За правильный ответ Участник получает 50 баллов. Алгоритм начисления баллов является единым для всех Участников.

3.7. Участник Викторины может получить информацию о баллах, зачисленных на виртуальную учетную запись абонента, позвонив по номеру 8010 и следуя инструкциям автоматического информатора.

Статья 4 – ОПРЕДЕЛЕНИЕ ПОБЕДИТЕЛЯ И ВЫДАЧА ПРИЗОВ

4.1. При определении победителей Викторины используются объективные данные, хранящиеся на платформе Провайдера о количестве баллов, набранных участниками за правильные ответы Викторины. Принцип случайного определения победителей в Викторине не используется.

4.2. Победителями Викторины признаются Участники, набравшие наибольшее количество баллов в ходе Викторины за определенный период времени и у которых на момент подсчёта баллов и выявления победителя, имеется активная подписка на услугу Викторина. Если несколько абонентов набрали одинаковое количество баллов, победителем становится абонент, набравший баллы за меньшее время (учитывается время, затраченное от первого ответа абонента до последнего). При отключении подписки на услугу Викторина, все баллы автоматически аннулируются.

4.3. Определение Победителя месяца Викторины производится по итогам каждого последнего календарного дня месяца с даты запуска Викторины по состоянию на 23:59:59. Победителем признается Участник, набравший наибольшее количество баллов по итогам календарного периода и на момент подсчёта баллов имеется активная подписка на услугу Викторина в день определения Победителя на 23:59:59. Победитель месяца получает приз: смартфон (Производитель и модель приза устанавливается заранее, в начале каждого нового этапа).

Февраль 2022 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Март 2022 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Апрель 2022 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Май 2022 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Июнь 2022 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Июль 2022 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Август 2022 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Январь 2023 – приз месяца Samsung Galaxy A32 128GB
Февраль 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Март 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Апрель 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Май 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Июнь 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Июль 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Август 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Сентярбь 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Октябрь 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Ноябрь 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Декабрь 2023 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB
Январь 2024 – приз месяца Xiaomi Redmi Note 11 Pro 6/128GB

 

4.4. В период проведения Викторины Участник может быть признан Победителем Викторины и выиграть:

– Ежемесячный приз – не более 1 раза в течении 90 дней.

4.5. Приз месяца вручается в течение 30 календарных дней, следующих за календарным месяцем, в котором состоялся выигрыш. Вручение осуществляется при условии предоставления Победителем удостоверения личности и подтверждения факта владения телефонным номером GSM, победившего в розыгрыше. Выплата ежемесячного приза в денежном эквиваленте не производится. На территорию иностранных государств приз не доставляется.

Статья 5 – ОГРАНИЧЕНИЯ

5.1. В Викторине не могут участвовать работники и представители Провайдера, Оператора и компаний, которые оказывают техническое содействие в проведении Викторины, а также члены семей таких работников и представителей компаний.

5.2. При участии в Викторине Участникам запрещается использовать:

– Любое оборудование, кроме абонентского устройства с SIM-картой Организатора, являющегося мобильным телефоном (далее по тексту – «Мобильный телефон»);

– Любые программные средства, в том числе установленные на Мобильный телефон, кроме программных средств, разработанных Провайдером;

– Разработанные Провайдером программные средства, предназначенные для участия в Викторине, преобразованные любым способом, в том числе посредством вмешательства в программный код;

– Любые иные способы и средства автоматизации процесса участия в Викторине, которые определяются по данным технической системы, используемой Провайдером для документирования Викторины (логов). Данные технической системы признаются окончательными и не подлежат оспариванию со стороны Участника. Признаками автоматизации участия в Викторине являются выявленные закономерности в периодичности ответов, отправка ответа на вопрос менее чем за 5 (пять) секунд и иные признаки.

5.3. Участники, не соответствующие вышеуказанным требованиям, не имеют права на участие в Викторине и права на получение призов.

Статья 6 – ОГРАНИЧЕНИЕ ОТВЕТСТВЕННОСТИ ОПЕРАТОРА ТЕЛЕФОННОЙ СВЯЗИ

6.1. Оператор не является организатором Викторины и не несёт ответственности за действия Провайдера, а также за любые последствия этих действий, прямо или косвенно касающихся третьих лиц.

6.2. Позвонив на короткий номер 8010 или 090000010, Участник подтверждает своё согласие на предоставление Провайдеру личной информации Участника, а именно: номер телефона, с которого был осуществлён Звонок, а также дату и время его проведения.

6.3. Участие в рамках Викторины является добровольным действием абонента. Участник берёт на себя ответственность за любые последствия своего участия в Викторине.

6.4. Все вопросы и претензии в связи с проведением Викторины, направляются Оператором Провайдеру.

6.5. Оператор предоставляет возможность осуществления голосовых Звонков исключительно в рамках зоны покрытия сети Оператора.

6.6. Участием в Викторине, Участник подтверждает принятие условий ограничения ответственности Оператора.